ՀՀ նախագահը խորհրդականների է նշանակել

ՀՀ նախագահը խորհրդականների է նշանակել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 11-ին հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է նախագահի օգնական:

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---