Պտուղ-բանջարեղենի արտահանումը եռապատկվել է

Պտուղ-բանջարեղենի արտահանումը եռապատկվել է

PanARMENIAN.Net - Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ: Օպերատիվ տվյալներով՝ 2018-ի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է վերջին սերնդի 20 հա լոլիկի ջերմոցային տնտեսություն: Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---