Հետազոտություն. Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին

Հետազոտություն. Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին

PanARMENIAN.Net - Հետազոտողներ Ալեքսեյ Բեսսուդնովը Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից և Անդրեյ Շչերբակը ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանից սոցիալական էքսպերիմենտ են անցկացրել պարզելու համար վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների հանդեպ ՌԴ քաղաքների աշխատաշուկայում: Ըստ զեկույցի, հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան, օրինակ, հրեաներին կամ գերմանացիներին:

Սոցիոլոգներն աշխատանքի որոնման 2 ռուսական կայքում հարյուրավոր ֆիկտիվ ռեզյումեներ են տեղադրել 14 ազգությունների թեկնածուներից և ավելի քան 9.000 թափուր տեղի հայտ ներկայացրել: Ռեզյումեները տարբերվել են միայն անուններով և ազգանուններով:

«Կարելի է գալ եզրակացության, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուները խտրական վերաբերմունք ունեն հարավային երկրներից և ՌԴ հարավային շրջաններից այլազգիների հանդեպ: Վրացիներին հարցազրույցի են կանչում դեպքերի 26%-ում, հայերին՝ 27%, չեչեններին , ադրբեջանցիներին, տաջիկներին ու ուզբեկներին՝ 28%: Թաթարական ազգանունների դեպքում ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 29%»,-ասվում է զեկույցում:

Ըստ զեկույցի, տղամարդկանց հանդեպ վերաբերմունքն ավելի խտրական է, քան կանանց դեպքում՝ հավանաբար, դա կապված է Կովկասից և Միջին Ասիայից ՌԴ եկած տղամարդկանց որպես սպառնալիք ընկալելու հետ:

Ամենից լավ Մոսկվայի և Պետերբուրգի գործատուներն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին՝ դեպքերի 41% նրանք հրավիրվում են հարցազրույցի, ուկրաինացիներին՝ 40%, հրեաներին՝ 39%, գերմանացիներին՝ 37%:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---