ՊՆ. Տարկետման նախագիծը բովանդակային առումով շատ չի փոփոխվի

ՊՆ. Տարկետման նախագիծը բովանդակային առումով շատ չի փոփոխվի

PanARMENIAN.Net - Տարկետման նախագիծը բովանդակային առումով մեծ փոփոխությունների չի ենթարկվելու: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում՝ պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու օրենքի նախագիծն, ինչպես և պայմանավորվել էին, շատ լայն քննարկման է դրվել շահագրգիռ կողմերի հետ այն պայմանները որոշելու համար, որոնց պարագայում բացառիկ դեպքերում կարող են տրվել տարկետումներ՝ առանձնակի հաջողությունների հասածներին, հայտնում է Panorama.am-ը։

«Այն նախագիծը, որը տեղադրված է հունվարից, բովանդակային առումով որևէ մեծ փոփոխությունների չի ենթարկվելու, առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի կառավարության որոշման տեսքով։ Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,-ասել է նա։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ շատ ինտենսիվ քայլեր են ձեռնարկվում գիտական վաշտ ձևավորելու համար ԶՈւ կազմում՝ այն նորակոչիկների համար, որոնք որ կարող են ծառայության ընթացքում ավելի կարող ձևով օգտակար լինել իրենց գիտելիքներով ԶՈւ խնդիրների լուծմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---