ՀՀԿ ԳՄ-ն միաձայն որոշել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրել

ՀՀԿ ԳՄ-ն միաձայն որոշել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրել

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը միաձայն որոշել է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։

Այս մասին է հայտնել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քննարկումնեը գնացին միասնության մթնոլորտում։ Առանց բացառության ԳՄ բոլոր անդամները ընդունեցին առաջարկը», - ասել է նա։

«Շաբաթ օրը (ապրիլի 13-ին՝ խմբ․) մենք կներկայացնենք մեր թեկնածուին», - ասել է նա։

Շարմազանովը շեշտել է, որ ԳՄ նիստին այլ կարծիք չի հնչել ու այլ թեկնածություն չի քննարկվել։

ՀՀ ԱԺ-ն ընտրելու է վարչապետին ապրիլի 17-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---