12 ապրիլի 2018 - 10:48 AMT
Գինի և կոնյակ արտադրող ընկերությունը հարկային արտոնություն կստանա

Կառավարությունը մտադիր է բավարարել «Արարատաի գինու գործարան» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 12-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ներկրվելու են գինու, կոնյակի պահպանման տարաներ և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 860 մլն դրամ է գնահատվում։

Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանց տեխնիկական չափանիշները չեն բավարարում ընկերության պահանջներին։ Դրանք կներմուծվեն Բուլղարիայից: