Ռուսաստանը ռազմական ոստիկանություն է տեղակայել սիրիական Դումայում12 ապրիլի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է տեղակայել սիրիական Դումայում: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն: «Այսօրվանից Դումայում աշխատում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք քաղաքում իրավակարգի պահպանման երաշխիք են»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Սիրիայի ապասրացման գոտիներում ՌԴ ռազմական ոստիկանության խնդիրն է անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, գրում է «Ինտերֆաքսը»: ՌԴ նախագահ Պուտինը 2017-ի ավարտին հայտարարել էր, որ Սիրիայում ՌԴ ռազմական ոստիկանության շարքերում շատ են Հյուսիսային Կովկասի, այդ թվում Չեչնիայի և Ինգուշեթիայի բնակիչները: Ըստ նրա սիրիացիներն ու ՌԴ այդ շրջանների բնակիչները իսլամի նույն ուղղությունն են դավանում՝ սունիներ են, ինչը վստահություն է առաջացնում ռազմական ոստիկանության հանդեպ: Սիրիայի Արևելյան Գուտայի շրջանում գտնվող Դումա քաղաքը Դամասկոսից 10 կմ հեռավորության վրա է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն իրենց վերահսկողությունն են սահմանել քաղաքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |