Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր

PanARMENIAN.Net - Վերջերս իսրայելա-թուրքական հարաբերությունները այնքան էլ լավ չեն եւ այդ առումով Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



Նրա խոսքերով, Թուրքիայում իսլամիստների իշխանության գալու հետ մեկտեղ սկսվեց մերձավորարեւելյան քաղաքականության վերանայում, հատկապես Իսրայելի հետ հարաբերությունների հարցում: Սաֆրաստյանը հիշեցրել է, որ վատթարացումը սկիզբ առավ դեռեւս 2006թ. իսրայելա-լիբանանյան պատերազմի ժամանակ: «Հնարավոր է նաեւ, որ իսրայելցի պատգամավորների նախաձեռնությունը կապված լինի ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ակտիվության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նույնիսկ եթե Քնեսեթը որոշում չկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, միեւնույն է դա լավ է` որքան շատ աշխարհում խոսվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, այնքան լավ»,-ասել է Սաֆրաստյանը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին Քնեսեթի օրակարգում ընդգրկվեց Հայոց ցեղասպանությունը քննարկելու մասին հարցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---