Կարայան. ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով չեն վնասի ՀՀ-ին12 ապրիլի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռուբլու տատանումները և ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Մենք հետևում ենք, կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Քննարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են ռուսական ռուբլով»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձնաց: Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |