Կարո Փայլանի և նրա 7 կուսակցի հանդեպ քրգործ է հարուցվել. Կարող են զրկվել մանտադից

Կարո Փայլանի և նրա 7 կուսակցի հանդեպ քրգործ է հարուցվել. Կարող են զրկվել մանտադից

PanARMENIAN.Net - Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 8 պատգամավորի՝ այդ թվում և հայազգի Կարո Փայլանի նկատմամբ: Նրանք մեղադրվում են թուրք ժողովրդի, թուրքական կառավարության և զինված ուժերի արժանապատվությունը վիրավորելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ պատգամավորները մեղադրվում են Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն հռրակված «Քրդական աշխատավորական կուսակացության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ինչպես նաև թուրք ուժայինների հետ բախումներում սպանված «ահաբեկիչներին համակրելու մեջ»:

Ըստ գործակալության, Կարո Փայլանի դեմ ներկայացված մեղադրանքում ներառավել է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում նրա մասնակացությամբ ռեպորտաժը, որտեղ պատգամավորը «Թուրքիայի հանրապետությունն ու նախագահին վիրավորող արտահայտություններ է անում»:

Անկարայի դատախազությունն արդեն դիմել է երկրի արդարադատության նախարարությանը Փայլանին և նրա կուսակիցներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հայցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---