Երևանում գվինեացին թալանել է օմանցուն

Երևանում գվինեացին թալանել է օմանցուն

PanARMENIAN.Net - Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին թալանել է Երևանում Օմանի քաղացացուն։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, համապատասխան ահազանգն իրավապահները ստացել են ապրիլի 12-ի վաղ առավոտյան։ Օմանցուց, իր հայտնած տեղեկությունների համաձայն, գողացվել է փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։

Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Անայուինին։

Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։ Դեպքի մանրամասները ոստիկանությունը խոստանում է ներկայացնել ավելի ուշ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---