Polaroid-ն 90-ականների ֆոտոխցիկների շարք է թողարկել նոր դիզայնով12 ապրիլի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Polaroid ընկերությունը ներկայացրել է Cams 96 ֆոտոխցիկների սահմանափակ խմբաքանակ՝ կյանքի կոչելով Polaroid 600 դասական շարքի խցիկները, որոնք շատ մեծ տարածում էին ստացել 1980-ականներին և 90-ականներին: Սարքերը վաճառքի կհանվեն երկու գույնով՝ Jazz Red և Fresh Blue և կարժենան $190, գրում է Bird in Flight-ը My Modern Met-ի վրա հղումով: «Վայրկյանական տպման անալոգային խցիկը չի կարող միանալ համացանցին և հրապարակել լուսանկարները սոցցանցում: Սակայն 5000 քիմիական ռեակցիան, որ կատարվում է ամեն անգամ, երբ սեղմում եք կոճակը, թույլ է տալիս եզակի լուսանկար ստանալ, որն անհնար է վերարտադրել»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Վաճառքի հանվելիք խմբաքանակի ծավալը 2000 նմուշ է: Սարքերը կարելի է ձեռք բերել Polaroid-ի պաշտոնական կայքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |