
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենաների վարորդները փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դեպքի վայր ժամանած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանից վարորդները պահանջել են հանել բեռների ծավալի համար սահմանված սահմանափակումները, տուգանքները չեղյալ համարել։
Վարորդները նաև հանդիպում պահանջել են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի հետ: Իրենց պահանջները չկատարելու դեպքում, վարորդները սպառնում են ճանապարհը չբացել նույնիսկ գիշերը: