Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը12 ապրիլի 2018 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման օրակարգում էին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՖՄԿ պատվիրակության անդամները Նալբանդյանին ներկայացրել են Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրանք նշել են, որ բոլոր ծրագրված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Շնորհակալություն հայտնելով գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցերոմ ՖՄԿ քարտուղարության համակողմանի աջակցության համար՝ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համա Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |