
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Այս կերպ ցուցարարները բողոքում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:
Մինչ այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Այժմ Ֆրանսիայի հրապարակի Մաշտոցի հատվածի անցումի մոտ մեքենաների կուտակում է, քիչ առաջ ցուցարարները կրկին ֆաերներ վառեցին:
Ավտոերթը շարունակեց իր ճանապարհը դեպի Բաղրամյան, սակայն ՃՈ փակել է փողոցը և չի թողնում մասնակիցներին բարձրանալ վերև:
Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: