Իսլամի մասին պատմող Գեերտ Վիլդերսի ֆիլմն այնուամենայնիվ հայտնվեց Ինտերնետում

PanARMENIAN.Net - Հոլանդացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը սկանդալային ֆիլմ է զետեղել Ինտերնետում Ղուրանի մասին, որն արդեն իսկ առաջացրել է Եվրոպայի մահմեդական հանրության բողոքների նոր ալիք: 15-րոպեանոց ֆիլմը հայտնվել է վեբ-կայքերից մեկում մարտի 27-ի երեկոյան: Դրանից քիչ անց Նիդերլանդի հեռուստաալիքները ցուցադրեցին ֆիլմի հատվածները: Ավելի վաղ Նիդերլանդների կառավարությունը բազմիցս խնդրել էր Վիլդերսին չցուցադրել ֆիլմը հեռուստաէկրանից, զգուշացնելով, որ այն կարող է իսլմական բողոքների նոր ալիք առաջացնել երկրում: Հոլանդական հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը, սակայն ռեժիսորը կարողացել է այն զետեղել համաշխարհային ցանցում:



«Ֆիտնա» փաստագրական ֆիլմը պատկերում է իսլամը որպես համաշխարհային սպառնալիք: Ֆիլմում պատկերված են 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված ահաբեկչական գործողությունների եւ ֆանատիկ-իսլամիստի կողմից 2004թ. հոլանդացի կինոռեժիսոր Տեո Վան Գոգի սպանության հետ կապված կադրեր: Այդ կադրերը ուղեկցվում են իսլամի ծայրահեղական հոգեւոր առաջնորդների հայտարարություններով կամ Ղուրանից արված մեջբերումներով, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---