Բաղանիսի մոտ ադրբեջանցիները կրակել են բեռնատարի վրա. Վարորդը չի տուժել

Բաղանիսի մոտ ադրբեջանցիները կրակել են բեռնատարի վրա. Վարորդը չի տուժել

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։

«Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ էր անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացրել, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---