Ադրբեջանը հայկական գորգերը փորձում է որպես իրենը ներկայացնել14 ապրիլի 2018 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում գործող Հայկական գորգարվեստի ընկերակցությունը, որը զբաղվում է հայկական գորգարվեստի քարոզչությամբ և գորգագործության ավանդույթների պահպանությամբ, հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ընթացող քարոզարշավի վերաբերյալ, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է հին հայկական գործվածքներն ու ձեռագործ գորգերը որպես իրենը ներկայացնել: «Պաշտոնական Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով ադրբեջանական ռեժիմին հարող մասնավոր հատվածի անդամների հետ, քարոզարշավ է սկսել, որն ուղղված է հին հայկական գորգագործության ավանդությների յուրացմանը, դրանք որպես ադրբեջանական ներկայացնելը՝ հոդվածներ հրատարակելով տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, ցուցահանդեսներ ու գրքերի հրատարակություններ ֆինանսավորելով, որտեղ հայկական գորգագործությունը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, որոնց սատարում է Ադրբեջանի կառավարությունը, վերջերս հոդվածներ են հրատարակել, որտեղ հայտնի հայկական գորգերը պատմական Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Արցախից, ներկայացվել են որպես «ադրբեջանական արվեստի նմուշներ»: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ադրբեջանի նման կեղծարարությունը հարված է հասցնում միջազգային մշակութային ընկերակցություններին: Հայկական գորգարվեստի ընկերակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայկական մշակութային ավանդույթների կեղծումը: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին |