2018-ի երեք ամսում մեքենաների ներկրումն աճել է 168%-ով13 ապրիլի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին եռամսյակում 3-րդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրումն աճել է 168%-ով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13.768 մեքենա, ինչը 8633-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երեք ամսում ներկրված մեքենաների մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8,86 մլրդ դրամի մուտք է ապահովվել ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,18 մլրդ դրամի դիմաց: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |