Ամերիաբանկն արդեն 10-րդ անգամ ստանում է Կոմերցբանկի մրցանակը13 ապրիլի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող STP Award մրցանակին: Կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհել է STP Award 2017 Excellent Quality մրցանակը 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար: Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` STP (Straight Through Processing) եղանակով, որն ապահովում է կատարման առավելագույն արագություն: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |