ՌԴ-ն կարող է զրկվել ամերիկյան վիսկիից13 ապրիլի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն են ներկայացրել ԱՄՆ հակառուսական քաղաքականությանն արձագանքող օրինագիծը: Այդ մասին ասվում է Դումայի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ինչպես ասել է լրագրողներին ստորին պալատի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, Պետդումայի քննարկմանը ներկայացված փաստաթուղթն առնչվում է դեղամիջոցներին, բացի այդ, միջոցներ է նախատեսում ամերիկայն ապրանքների և ծառայությունների փոխարինման ուղղությամբ: Մասնավորապես, ԱՄՆ-ից և պատժամիջոցներին սատարող երկրներից կարող է սահմանափակվել ծխախոտի, ալկոհոլային արտադրության և գյուղմթերքի ներմուծումը, գրում է ՌԲԿ-ն: Բացի այդ, ըստ օրինագծի նախատեսվում է կասեցնել գործակցությունն ԱՄՆ հետ ատոմային, ավիաշինության և հրթիռաշարժիչային ոլորտներում: Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը: ԱՄՆ սահմանափակումների են ենթակա հայտնի գործարարներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Սուլեյման Քերիմովը, Ալեքսեյ Միլլերը և այլոք: Ինչպես ավելի ուշ պարզել էր Bloomberg-ը, մեկ օրում ՌԴ ամենահարուստ մարդիկ 16 մլրդ դոլար են կորցրել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |