Դուրով. Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները

Դուրով. Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները

PanARMENIAN.Net - Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը դիմել է իր մեսենջերի օգտատերերին, որն, ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին արգելափակվել է ՌԴ տարածքում դատարանի կողմից:

Նա խոստացել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել, գրում է Meduza-ն:

Մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը՝ նա հայտարարել է, որ գաղտնիությունը համացանցում չի վաճառվում, իսկ մարդու իրավունքները չպետք է հեղինակազրկվեն վախից կամ ագահությունից դրդված: «Մի հեռացրեք և մի վերբեռնեք Telegram-ը, եթե խնդիրներ են առաջանում կապի հետ: Աշխատաեք ժամանակին ներբեռնել Telegram-ի թարմացումները AppStore-ում կամ Google Play»,- գրել է Դուրովը:

Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---