Տարոն Մարգարյանը Ազնավուրի որդու հետ քննարկել է «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը

Տարոն Մարգարյանը Ազնավուրի որդու հետ քննարկել է «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին: Հանդիպման ընթացքում Մարգարյանին ներկայացվել է «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ նախաձեռնությունը նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը, և որ պատրաստ է աջակցել դրա իրականացմանը:

«Մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել և իր նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանը, հատկապես այս տարի, երբ նշվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը», - ասել է Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---