Ոստիկանություն. Ազատության հրապարակում հանրահավաքը խաղաղ է և սահմանադրական

Ոստիկանություն. Ազատության հրապարակում հանրահավաքը   խաղաղ է և սահմանադրական

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչև այս պահը չի իրականացրել, քանի որ «Իմ քայլը» նախաձեռնության հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հավաքի կազմակերպիչ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները:

«Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---