Կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է14 ապրիլի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մահացել է հայտնի կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Նա 88 տարեկան էր: Ռեժիսորի մահվան մասին լրագրողներին է հայտնել նրա կինը, գրում է չեխական CTK լրատվական գործակալությունը: Ըստ Ֆորմանի կնոջ, նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո: «Նա հեռացել է կյանքից ընտանիքի և մերձավոր բարեկամների շրջապատում»,-ասել է ռեժիսորի կինը: Միլոշ Ֆորմանը չեխ ռեժիսոր է, սցենարիստ, դերասան, պրոֆեսոր, մինչև 1968-ը հիմնականում ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։ Ֆորմանը չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն է։ Երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկ (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |