ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում է առաջադրել

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում է առաջադրել

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---