Ջոզեֆ Փենինգթոն. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում28 մարտի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ հակամարտության նման լուծում հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից, հայտարարելով, որ շուտով Հայաստան կժամանի այդ հարցում առավել իրավասու ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով: Նախօրեին Բրայզան, մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, հայտարարել է. «Ես չեմ հավատում, որ այդ հարցապնդումը արտահայտում է Ադրբեջանի բարձրագույն իշխանության դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների որոշման գործընթացը` երկու երկրների միջեւ առավել խորը բարեկամական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հիմքերը դնելու համար»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |