Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կլինի Գեորգի Ֆրանգուլյանը

Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կլինի Գեորգի Ֆրանգուլյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի նորակառույց «Զարյադյե» զբոսայգում կկանգնեցվի հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանը: Հուշարձանի հեղինակը կլինի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովն ապրիլի 12-ի նիստում քննարկել է հուշարձանի տեղադրման հետ կապված մանրամասները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուշարձանը կտեղադրվի հունիսին:

Դմիտրի Խվորոստովսկին վախճանվել է 2017-ի նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---