Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը վավերացրել է ՀԱՊԿ պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ- պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը ուրբաթ օրը վավերացվել է Դաշնության Խորհրդի նիստին: Ներկայացնելով փաստաթուղթը` ԱՊՀ գործերով պալատի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Լիտյուշկինը հիշեցրել է, որ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից:



«Ձեւավորվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ ռազմական ստորաբաժանումների համար ռազմական կադրերի նախապատրաստման հիմնական սկզբունքները` հատուկ մասնագիտություններով եւ կրթության ծրագրերով, ինչպես ռուս զինծառայողների հետ համատեղ, այնպես էլ առանձին, ռուսական բուհերի հատուկ ֆակուլտետներում»,- ասել է նա:



Փաստաթուղթը որոշում է ընտրության, ընդունման, կադրերի նախապատրաստման, կրթական գործընթացի ապահովման, ֆինանսական ծախսերի կարգը: Ըստ փաստաթղթի, ռազմական կադրերի նախապատրաստումն ու կրթական գործընթացի մեթոդական ապահովումը կատարվում է ռուսերեն լեզվով:



Լիտյուշկինը նշել է, որ համաձայնագրի իրականացման համար նախատեսված է այս եւ հաջորդ տարի տրամադրել համարյա 1,157 միլիարդ ռուբլի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---