ԵՊՀ ու «Հանրային Ռադիո» ներխուժելու առիթով նյութեր են նախապատրաստվում14 ապրիլի 2018 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքողների կողմից ԵՊՀ գլխավոր մասնաշենք ու «Հանրային Ռադիոյի» շենք ներխուժելու փաստերի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Նյութերը նախապատրաստելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշվում է հաղորդագրությունում։ Խոսելով ապրիլի 13-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու մասին, դատախազությունը գրում է, որ ցուցարարները փորձել են դռները վնասելով մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: «Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը», - նշվում է հայտարարությունում: Ապրիլի 14-ին՝ Հանրային Ռադիոյի մասնաշենք ներխուժելու առնչությամբ, նշվում է, որ ցուցարարները ջարդել են ռադիոյի դռներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և «ազատել զավթված շենքը»: «Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը», - մասնավորապես, նշվում է հողորդագրությունում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |