Ցուցարարները շարժվում են դեպի ԱԺ. Կփորձեն շրջանցել ոստիկանական պատնեշը (Թարմացվող)

Ցուցարարները  շարժվում են դեպի ԱԺ. Կփորձեն շրջանցել ոստիկանական պատնեշը (Թարմացվող)

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։

15:03 Ցուցարարները Ֆրանսիական հրապարակից ուղղություն են վերցնում դեպի Ազգային ժողովի շենք: Նրանք փորձելու են շրջանցել ոստիկանության պատնեշը:

14։27 Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին չշրջափակել փողոցները

13։54 Հարթակում Հայկ Մարությանն է՝ «Կարգին» Հայկոն․ «Ես զարմացած եմ, որոհետև, անկախ մեկը մյուսից, ամեն մեկը իր տեղում ինչ-որ բան է արել։ Երբ ես գնացի Երիտասարդական մետրոյի մոտ և տեսա այն ջահելությանը, որն ինքնաբուխ դուրս է եկել քաղաքացիական ահնազանդություն ցույց տալու, աչքերս լցվել էին, որովհետև իրականում հենց նրանք են մեր ապագան․․․ Վաղը իրենք են կերտելու մեր երկրի պատմությունը»։

13։34 Փաշինյանը դիմում է փողոցները փակած ցուցարարներին կոչով՝ գալ Ֆրանսիայի հրապարակ։

13:30 Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները համատեղ նիստում միաձայն որոշեցին վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

13:25 Ցուցարարները հասել են Ֆրանսիայի հրապարակ:

12:54 Երթի մասնակիցներն ուղղություն են վերցնում դեպի Լեոյի փողոց:

12:37 Փաշինյանը հայտարարեց, որ ահազանգ է ստացել՝ բերվում են քարշակներ, որպեսզի ազատեն կամուրջը մեքենաներից

12։30 Ցուցարարները փոխեցին ուղղությունն ու շարժվեցին դեպի Հաղթանակի կամուրջ․ նստելով այնտեղ, նրանք կաթվածահար արին երթևեկությունը

12։17 Ցուցարարները շարժվում են Ֆրանսիայի հրապարակ

12։10 Երևանի քաղաքապետարանը կոչ է անում չվնասել աղբամաններն ու նստարանները։

12:08 Երթը շարժվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ոստիկանությունը փակել է դեպի ԱԺ տանող Բաղրամյան պողոտան:

11:53 Խանջյանից Արշակունյաց պողոտա տանող մեքենաների ստորգետնյա անցումը փակ է:

11:50 Ցուցարարները մտել են Մանկավարժական համալսարան:

11:40 Ցուցարարները հասել են Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային քոլեջ, որտեղ փակել էին դռները և թույլ չէին տալիս ուսանողներին դուրս գալ: Քիչ անց դռները բացվել են:

11:30 Փաշինյանի փոխանցմամբ, Վանաձորը նույնպես միացել է ընդդիմության բողոքի ակցիաներին: Ավելի վաղ միացել էր Գյումրին:

11:28 Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հերացի փողոցում ցուցարաների վրա հարձակված և նրանց հայհոյած 62 SS 465 համարանիշներով մեքենայի վարորդն ու ուղևորները, նախանական տեղեկություններով, կապ են ունեցել իշախանության հետ:

11:26 Ցուցարարները փակել են Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկը:

10։58 Ոստիկանություն․ «Խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»

10։57 Գյումրիում շրջափակվել է Շիրակի մարզպետարանի շենքը, հայտնում է «Գալան»։

10:53 Ոստիկանության գլխավոր մասնաշենքից դուրս եկած դիմակավոր հատուկջոկատայինների խումբը փորձեց կանխել ցուցարարների առաջխաղացումը, սակայն ապարդյուն․ ցուցարարները՝ վեր պարզած ձեռքերով, շարժվում է Նալբանդյան փողոց։ Փաշինյանը պարբերաբար կրկնում է՝ պայքարը ոստիկանների դեմ չէ։

10:51 Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը:

10:50 Ոստիկանները փակել են Հերացի-Չարենց խաչմերուկը: Նիկոլ Փաշինյանը դիմում է պատ կազմած ոստիկաններին․ «Դուք մեր եղբայրներն ենք, մենք ձեզ դեմ որևէ պայքար չունենք և ուժ չենք գործադրելու»։ Ցուցարարները «ոստիկանը մերն ա» վանկարկումներով ճեղցեցին ուժայինների պատնեշը։

10:46 Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են Հերացի փողոցն արգելափակած ցուցարարներին:

10:36 Երթի մասնակիցները մտել են Բժշկականի քոլեջ և կոչ են անում ուսանողներին միանալ իրենց: Մինչև այդ քոլեջի դռները փակել էին և չէին թույլ տալիս ուսանողներին դուրս գալ:

10:23 Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շարժվում են դեպի Հերացի փողոց:

10:17 Mercedes-Benz մակնիշի մեքենան Հերացի փողոցում հարձակվել է ցուցարարների վրա: 62 SS 465 համարանիշներով մեքենայի վարորդն ու ուղևորները հարվածել են ցուցարարներին, հայհոյել նրանց և ճեղքել «պատը»:

09։50 Ընդդիմությանը հաջողվել է փակել նաև Հերացու խաչմերուկը։

09։43 Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Իսկ Աբովյակ-Կորյուն խաչմերուկում ուսանողներին է միացել դերասան Հայկ Մարությանը։

09։30 Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

09։20 Եվ այսպիսով, փակ են Բաղրամյան պողոտան, Ֆրանսիայի հրապարակին հարող Մաշտոցի պողոտայի, Սարյան, Մոսկովյան, Թումանյան փողոցների հատվածները, Աբովյան փողոցը՝ Բժշկական համալսարանի մերձակայքում, Կորյունի փողոցը և Արշակունյաց պողոտան։

09։14 Աբովյան փողոցում մի քանի վարորդ ևս միացել է ցուցարարներին՝ մեքենաները թողնելով երթևեկելի մասում։

09։05 Բաղրամյան փողոցում շրջափակված մի քանի ավտոբուսի վարորդ միացել են ցուցարարներին՝ փակելով փողոցներ։

09։01 Փաշինյանը հայտնել է, որ ՔՊ մի քանի անդամներ «հաճույքով բերման են ենթարկվել» ու գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։

08։56 Փաշինյանն ասում է, որ ցոցարարներին հաջողվել է փակել նաև Արշակունյաց պողոտան։

08:51 A1+ հաղորդմամբ, մետրոպոլիտենի շարժակազմերը չեն կանգնում Երիտասարդական կայարանում։

08:44 Ուսանողները բարձրանում են Աբովյան-Կորյուն խաչմերուկը։

08։40 Փաշինյանը շեշտում է, որ պահանջում է բացառիկ հարգալից վերաբերմունք ոստիկանների նկատմամբ։

08:36 Ուսանողները փորձում են փակել Աբովյան փողոցի՝ ՍԱՍ սուպերմարկետին ու Երիտասարդական մետրոյի կայանարնի մերձակայքին հարող հատվածը։

08։34 Փաշինյանը կոչ է անում բոլորին թողնել մեքենաները ճանապարհի երևեկելի մասերում և պառկել կամ նստել փողոցում։

08:29 Փակ է նաև Բաղրամյանին հարող Մոսկովյան փողոցի հատվածը։ Փաշինյանը թողեց տարածքը ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանի և այլ համակիրների ղեկավարության տակ ու հեռացավ, հավանաբար, այլ հատված փակելու։

08։27 Փաշինյանը և համակիրները նստել ու պառկել են ավտոբուսների ու երթուղայինների դիմաց՝ կանխելով դրա շարժումը։ Ուղևորներից ոմանք, այդ թվում՝ զինվորականներ, բորբոքվել են՝ պահանջելով ազատել երթևեկելի մասը, սակայն նրանք հրաժարվել են։ Ֆեյսբուքյան էջում իր ուղիղ եթերում Փաշինյանը ներողություն է խնդրել բոլորից, ում անհարմարություն է պատճառում, սակայն նշել է, որ սա քաղաքացիական ակցիա է, որով փորձում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։

Ապրիլի 15-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 16-ին՝ ժամը 08:15-ից պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---