Ռուսական ԶԼՄ-ներ. Իրավապահները ձեռնպահ են մնում ուժային գործողություններից16 ապրիլի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ըննդիմությունը փակել է Երևանի որոշ փողոցներ ու խաչմերուկներ՝ այդպիսով նրանք բոլողում են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու դեմ, գրում է ռուսական ՏԱՍՍ-ը: «Մենք քաղաքացիական անհնազանդության ակցիա ենք սկսել: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին պառկել մեքենաների առջև, փակել փողոցներն ու պողոտաները, խափանել մետրոյի աշխատանքը: Նրանք, ովքեր դեմ են, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պետք է հավաքվեն Բաղրամյանի պողոտայում, ԱԺ շենքի մոտ»,-հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պարբերականը նշում է, որ ապրիլի 16-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ «բոլոր գործողություններն ապօրինի են, սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժը», սակայն այնուամենայնիվ, իրավապահները դեռևս ձեռնպահ են մնում ուժային գործողություններից: Ինտերֆաքս իր հերթին, գրում է, որ Երևանի ամբողջ կենտրոնւմ փակվել են փողոցներ և խաչմերուկներ, ժամանակ առ ժամանակ բախումներ են լինում վարորդների և ցուցարարների միջև: Ասվում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին: «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ակտիվիստները թողել են ավտոմեքենաները միացած ազդանշաններվ և պառկել են երթևեկելի մասում: Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կողմնակիցները պետք է հավաքվեն Բաղրամյանի փողոցում՝ խորհրդարանի շենքի մոտ, իսկ իրավապահներն արգելել են ցուցարարներին մոտենալ ԱԺ շենքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |