Սերժ Սարգսյան. Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը

Սերժ Սարգսյան. Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Իմ կուսակիցները հավանություն են տվել վարչապետի պաշտանոկատար Կարեն Կարապետյանի առաջարկությանը համապատասխան կուսակցական մարմինների նիստերում: Ես պատրաստ եմ նման պատասխանատվություն ստանձնել»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ հավերժ ոչինչ չի լինում: «Ուստի իմ պարտականությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հավանություն ստանա խորհրդարանում, ես պատրաստվում եմ տևական ժամանակ տրամադրել այն փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և հանրապետականների շարքում և կուսակցությունից դուրս: Մենք մեծ աշխատանք ունենք անելու հօգուտ Հայաստանի»,-ասել է նա ռուսական պարբերականին տված հարցազրույցում: :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---