Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց16 ապրիլի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև «Քաղաքացիական կուսակցության» անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակՆիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այ մադին հայտարարել է ԵԼՔ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը: «Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդել է Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։ «Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», - ասել է նա։ «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիական հրապարակից շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք: Ոստիկանները երկաթյա արգելապատնեշներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբում, պատնեշ կազմել:Նիկոլ Փաշինյանը փորձել է ձեռքերով հեռացնել փշալարերը: Ոստիկանությունը գազ է կիրառել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |