HPRB-ն հավանություն է տվել Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը29 մարտի 2008 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Վաշինգթոնի Պատմական հուշարձանների պահպանության դիտորդական խորհուրդը (HPRB) միաձայն հավանություն տվեց Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են AGMA-ում: HPRB նախագահ Տերշ Բոսբերգը բարձր է գնահատել AGMA-ի ծրագրերը բանկի շենքի պահպանման առումով, որտեղ տեղակայվելու է թանգարանը: Վան Գրիգորյանը շնորհավորել է HPRB-ի ղեկավարությանը այն հետաքրքրության համար, որը նրանք ցուցաբերել են նախագիծը կյանքի կոչելու կապակցությամբ: «AGMA-ն ցանկանում էր պահպանել պատմական շենքը: Հայերը միշտ նրբանկատ են վերաբերվում պատմական հուշարձանների պահպանությանը»,- ընդգծել է Գրիգորյանը:Նա նաեւ շնորհակալություն է հայտնել HPRB-ին, AGMA-ին, թանգարանը նախագծած ճարտարապետներին, հավելելով, որ «այսօր կարեւոր օր է բոլորիս համար, քանի որ մենք բացում ենք Հայոց ցեղասպանության թանգարան Վաշինգթոնում»: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Ազգային բանկի ու հարակից տարածքներում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր (ՀՑԹՀ) է բացվելու: 2007 թվականի Օգոստոսի 31-ին թանգարանի ծրագրավորման առաջին փուլի պայմանագիր է կնքվել մեծ համբավ վայելող ,Gallagher & Associatesե եւ Martinez & Johnson Architecture ընկերությունների հետ, որոնք արդեն ԱՄՆ-ում բազմաթիվ նպատատիպ շենքեր են կառուցել: «Ապագա թանգարանը տեղակայված կլինի Վաշինգտոնի կենտրոնի բացառիկ վայրում` Սպիտակ Տնից մի քանի քայլ հեռավորության վրա, եւ կունենա հատուկ շեշտադրում` ցեղասպանությունների կանխման ու դրա իրականացնողներին պատժելու հարցում Միացյալ Նահանգների դերի վրա»,- առաջին լսումների ժամանակ հայտարարել էր Վան Գրիգորյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |