Ջեք Կեւորկյանը, ով ավելի հայտնի է որպես Բժիշկ Մահ, մտադիր է դառնալ ԱՄՆ կոնգրեսական

PanARMENIAN.Net - Նախկին պաթոլոգոանատոմ Ջեք Կեւորկյանը, ով առավել հայտնի է որպես Բժիշկ Մահ եւ ազատազրկման մեջ է եղել էվթանազիայի միջոցով անբուժելի հիվանդին սպանելու համար, երկուշաբթի պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում առաջադրելու համար:



Կեւորկյանին մեղադրում էին Լուի Գեհրիկի հիվանդությամբ տառապող մարդուն սպանելու համար եւ նա դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: 2007 թվականի հունիսին Միչիգան նահանգի համաներման խորհուրդը որոշել է ազատ արձակել 79-ամյա բժշկին, վատթարացող առողջության պատճառով եւ նաեւ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող «սպառնալիք ներկայացնել հանրության համար»: Կեւորկյանը բանտում անցկացրել է ութ տարի:



«Ես կապանքներ չունեմ, ես ազատ եմ»,- ասել է նա լրագրողներին, հավելելով, որ նրա հիմնական նպատակը, ընտրություններում հաղթելու դեպքում, հանդիսանում է ԱՄՆ Գերագույն դատարանի «բռնապետության» դեմ պայքարը, որը, ըստ նրա, զրկում է ամերիկացիներին իրենց իրավունքներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Կեւորկյանը, ով ԱՄՆ-ում առավել հայտնի է Բժիշկ Մահ անվան տակ, հանդիսանում է էվթանազիայի օրիկանացման կոմղնակիցներից մեկը: 1990 թվականից նա, իր խոսքերով, օգնել է կյանքից հեռանալ 130 հիվանդի:



Հիվանդներից ոմանց հարազատները դեմ էին նրա ազատմանը, այն դեպքում երբ մյուսները շնորհակալություն են հայտնել նրան: Կեւորկյանը վստահ է, որ էվթանազիան տեղին է այն դեպքերում, երբ հիվանդին արդեն ոչնչով չես օգնի, իսկ նրա տանջանքները անտանելի են:



1989 թվականին նա ստեղծել է «ինքնասպանության մեքենա» (Mecrition), որը եւ օգտագործվել է այն հիվանդների համար, ովքեր ինքնուրույն չէին կարող իրենց կյանքին վերջ տալ: Առաջին մարդը, ով Ալցհեյմերի հիվանդություն ուներ, իր կյանքին վերջ է տվել նման մեքենայի միջոցով 1990 թվականի հունիսի 4-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---