Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը18 ապրիլի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել Facebook-ը, եթե սոցցանցը չենթարկվի ՌԴ օրենսդրության պահանջներին: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը: «Մինչ 2018-ի ավարտը մենք ստուգումներ կիրականացնենք, և կա մի քանի կետ, որոնք պետք է կատարվեն. ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի տեղակայումը ՌԴ տարածքում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում, իսկ այս դեպքում ժամկետներն արդեն սպառվում են, և այլ օրենքների պահպանում: Եթե այս ամենը կամ որևէ կետը չկատարվի, կամ ՌԴ պետությունը չիրազեկվի նման գործողություններ իրականցնելու մտադրության մասին, ապա, ակնհայտ է, որ արգելափակման հարց կառաջանա»,-ասել է նա: Ժարովը կոչ է արել դեռևս չմտահոգվել հետագայի մասին և հույս է հայտնել, որ իր հայտարարությունը կստիպի սոցցանցին պահպանել ՌԴ օրենսդրությունը: Ռուսաստանի տարածքում Facebook-ի հնարավոր արգելափակման մասին Ժարովն ասում էր դեռ սեպտեմբերին: «Մենք կամ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կամ ընկերությունն այլևս չի աշխատի Ռուսաստանում, ինչպես, ցավոք, արդեն եղավ Linkedin-ի դեպքում: Այստեղ բացառություններ լինել չեն կարող: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |