Ռոբեր Գեդիկյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիում է![]() 18 ապրիլի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում է: Ինչպես նշվում է փառատոնի կայքում, Ռոբեր Գեդիկյանը, որը մեծացել է Մարսելում, դեռևս 80-ականներին գրավեց քննադատների ուշադրությունը, սակայն նրան մեծ հաջողություն բերեց «Մարիուսն ու Ժանետը» ֆիլմը, հայտնում է Sputnik Արմենիան: Գեդիկյանից բացի ժյուրիի կազմում են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, չինացի դերասան Չանգ Չենը, երգչուհի Հաջա Նինը Բուրունդիից և ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը: Ժյուրին գլխավորում է հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը: Կաննի փառատոնը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի մայիսի 19-ին: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |