Ինչպես են բողոքի ցույցերն անդրադարձել ընդդիմության սոցցանցային վարկանիշի վրա

Ինչպես են բողոքի ցույցերն անդրադարձել ընդդիմության սոցցանցային վարկանիշի վրա

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության հանրահավաքները, քայլերթերը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Ըստ Socialbakers համակարգի, վերջին մեկ շաբաթում ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հավանել է ավելի քան 13.000 օգտատեր, ընդ որում, միայն ապրիլի 17-ին՝ մեկ օրում, էջը հավանողների թիվն աճել է 6200-ով։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջը հավանել է ավելի քան 1000 օգտատեր։

Ապրիլի 18-ին, ժամը 16:00-ի դրությամբ Փաշինյանի էջն ունի ավելի 77.000, իսկ Մարուքյանինը՝ 16.000 հավանող։ Ընդ որում, Փաշինյանի էջը հավանողների թվով գերազանցել է 67.000 հետևորդ ունեցող ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի էջին, ինչպես նաև 73.000 հետևորդով Ռազմիկ Ամյանի, 61000-ով՝ Կարգին Հայկոյի էջին:

Հավանողների ցուցանիշով այն մոտենում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի էջին. այն այս պահին ունի 89.000 հետևորդ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---