Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ, քսենոֆոբիայի հողի վրա ավելի քան 80 հարձակում է կատարվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բրոդը: Փաստաբանի խոսքերով, ամենից հաճախ հանցագործությունները կատարվում են մեգապոլիսներում` Մոսկվա եւ Պետերբուրգ: Հիմնականում նրանց զոհ են դառնում Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բնիկները: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում գործում են մոտ յոթանասուն հազար սափրագլուխներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---