ԵԼՔ. Բերման է ենթարկվել 91 քաղաքացի, ազատ է արձակվել 37-ը

ԵԼՔ. Բերման է ենթարկվել 91 քաղաքացի, ազատ է արձակվել 37-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Երևանում ընթացող ցույցերի մասնակիցներից ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ է արձակվել 37-ը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։

Ժամը 14։00-ի տվյալներով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման է ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։

Էրեբունի բաժնում բերման է ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չի նշել անունը։ Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․ 1. Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/ 2. Արսեն Ռազմիկի Ուզունյան 3. Սասուն խաչատուրի Տերտերյան 4. Արման Հրաչյայի Աղաջանյան 5. Հրաչյա Աշոտի Հակոբյան 6. Հովհաննես Աշոտի Գրիգորյան 7. Անի Սերյանի Հակոբջանյան 8. Վահե Վախթանգի Դավթյան 9. Անդրանիկ Մուշեղի Դանիելյան 10. Միքայել Մասիսի Նազարյան 11. Գոհար գագիկի Թադևոսյան 12. Հրաչյա Հենրիկի Հովակիմյան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---