Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ

Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում։

Նախագահի այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետ:

ՀՀ նախագահի հրամանագրով համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի Արմեն Գևորգայնն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---