Փաշինյան․ Առավոտյան ժամը 8-ին շրջափակելու ենք մի շարք կառավարական շենքեր

Փաշինյան․ Առավոտյան ժամը 8-ին շրջափակելու ենք մի շարք կառավարական շենքեր

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնական փողոցներում քայլերթով վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքող ցուցարարներն ԱԳՆ շենքի՝ կառավարության 2-րդ մասնաշենքի մոտից հասան Հանրապետության հրապարակ, որտեղ կայանալու է հերթական հանրահավաքը:

23։03 Ընդդիմությունը Հանրապետության հրապարակից երթով հասավ Բաղրամյան 26՝ վարչապետի նոր նստավայրի մոտ։ Այնտեղ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացված՝ մահակներով, վահաններով և սաղավարտներով, նրանք փակել են ճանապարհը՝ թույլ չտալով առաջխաղանալ։ Փաշինյանը բարի գիշեր և բարի ծառայություն մաղթեց իրավապահներին, և ցուցարարները սկսեցին իջնել Բաղրամյանով։

22:47 Ընդդիմությունը Բաղրամյան պողոտա է հասել։

21։57 Ընդդիմությունը երթ է սկսում մայրաքաղաքի փողոցներով։

21։43 «Ժամը 8-ին պիտի փորձենք շրջափակել մի շարք կառավարական շենքերի մուտքերը», - ասում է նա՝ նշելով, որ չի ասի՝ որոնք կոնկրետ։

21։40 «Փաշինյանը կարդում է Թանկյանի մեկնաբանությունը․ ՀՀժում վերջապես անհավանական բան է կատարվում․ քաղաքացիական անհնազանդությունը աճում ու ձեռք է բերում կոռումպացված էլիտայի դեմ ուսանողական և աշխատավորական ըմբոստության ձև», - գրել է նա։ Թանկյանի խոսքերով, Սարգսյանը ընդունել է, որ 60%-ը նրան չի ընդունում (Թանկյանը չի նշում, երբ և ոևտեղ), սակայն ուզում է մնալ իշխանություն։

21։32 Եվ Թանկյանը, և Ազնավուրը լսել են Երևան գալու Փաշինյանի կոչը, և շարժումը պիտի պատասխան սպասի նրանցից։ Հիշեցնելով վերջիններիս նրանց հայտարարությունները ՀՀ-ում փոփոխությունների մասին, նա կրկին կոչ է անում նրան օր առաջ գնել ավիատոմս և թռնել Երևան։ «Ժողովուրդն օդանավակայանից մինչև Հրապարակ նրանց կբերի ձեռքերի վրա», - ասում է Փաշինյանը։

21:25 Փաշինյանը խոսում է Տիգրան Մազմանյանի և Էրիկ Խաչատրյանի՝ ռադիո ներխուժելու գործով ձերբակալության մասին։ Նա նշում է, որ բոլոր որոշումները կայացրել է անձամբ ինքը․ «Եթե բան ունեք ասելու, ասեք անձամբ ինձ և բաց թողեք այդ տղաներին»։

21։25 «Դա-սա-դուլ», - վանկարկում է հրապարակը։

21։22 Փաշինյանն անդրադառնում է ԿԳ նախարարի կոչին՝ թույլ չտալ «դպրոցականներին ներքարշել քաղաքական գործընթացների մեջ»։ Պատգամավորը հայտարարում է, որ երեխաներըն իրենք իրենց համար որոշումներ են կայացնում, և օրենսդրությամբ անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչի դերում հանդես գալ։

21։18 «Որևէ մեկը, որ գործում է խաղաղ գործողության տրամաբանությունից դուրս, չունի կապ այս շարժման հետ», - ասում է Փաշինյանը՝ պահանջելով բոլորից չտվրել սադրանքների։

21։10 Պատգամավորի խոսքերով, ընդդիմությունը պիտի կարողանա այսպես անել, որ երկրի բոլոր գերատեսչությունների մոտ հարյուրավոր մարդկանց նստացույցեր լինեն։ Իսկ ավելի ուշ նստացւյցերը պիտի տեղափոխվեն գերատեսչությունների ներս։

20:55 Պատգամավորը կոչ է անում շրջանների բնակիչներին տեղական իշխանություններից Փաշինյանի հռչակած «թավշյա հեղափոխությանը» աջակցելու հայտարարություններով հանդես գալ։

20։48 Պատգամավորը պնդում է, որ Հայաստանում հետխորհրդային երկրների նորագույն պատմության առաջին զանգվածային շարժումն է, որը չի կապվում օտարերկրա ուժերի հետ՝ և դա շարժման հպարտությունն է։

20։45 Փաշինյանը պատմում է, որ Մարսելի հայերը հյուպատոսության շենքից դուրս են բերել Սերժ Սարգսյանի լոսանկարն, իսկ Լևոն Բարսեղյանի որդի Հայկ Բարսեղյանը Գյումրիում նույնն արել է քոլեջներից մեկում կախված լուսանկարի հետ։

20:40 Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը․ Մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է հանրապետությունում և սփյուռքում։

20:14 Արարատ Միրզոյան, ՔՊ պատգամավոր․ «Վերջին 10 տարիները որպես ազգ ու քաղաքացիների հանրույթն ապրել է ստի, կեղծիքի ու ձխողումների պայմաններում»։ «Վերջին 10 տարիները որպես ազգ ու քաղաքացիների հյանրչույթ ապրել ենք ստի, կեղծիքի ու ձխողումների պայմաններում»։ Թվարկում է Սարգսյանի ձախողված խոստումներից՝ ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, Ստեփանակերտի օդանավակայանի բացում և այլն։

Ապրիլի 18-ի առավոտյան ցուցարարները շրջափակել էին Բաղրամյան 26-ն ու Ազգային ժողովի շենքը, իսկ հետո երթով հասել էին Երևանի պետական համալսարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---