Սերժ Սարգսյան․ Ներդրում կարվի՞ երկրում, ուր կարող են ներխուժել խանութ և ասել՝ այսօր չեք աշխատում (վիդեո)

Սերժ Սարգսյան․ Ներդրում կարվի՞ երկրում, ուր կարող են ներխուժել խանութ և ասել՝ այսօր չեք աշխատում

PanARMENIAN.Net - Հայաստանին ընդամենը մի քանի հանգիստ տարի է պետք մարդկանց համար ավելի շոշափելի տնտեսական աճ ապահովելու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Սարգսյանը նշել է, որ դժգոոհություն միշտ լինելու է, քանի որ ավելանում են նաև մարդկանց պահանջները։

«Մենք քանի՞ հանգիստ տարի ենք ունեցել 10 տարում՝ նկատի ունեմ և արտաքին, և ներքին կայունությունը։ 2017-ը միակ տարին էր, երբ հանրահավաքներ չկային, տուրիստները կարող էին հանգիստ գալ Երևան, ներդրողները ներդրումներ անել և այլն, և մենք ունեցանք 7,5% տնտեսաական աճ», - ասել է նա։

Արամ Աբրահամյանի ճշտող հարցին՝ մի՞թե ցույցերը խանգարում են տնտեսական աճին, Սարգսյանը նշել է, որ եթե նման բան հայտարարի, սխալ կերպ կարող է հասկացվել, և որ մարդկանց իրավունքներն առաջնային են։

«Եթե իրավունքներն իրացվեն տրամաբանության սահմաններում, նրանք չեն խոչընդոտի տնտեսության զարգացմանը: Բայց երբ (գործողությունները – խմբ․) վերածվում են խցանումների, դառնում անհամաչափ, ինչ եք կարծում, կարո՞ղ է դրական ազդել», - ասել Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ ներդրումներ արվում են կամ այն երկրներում, որտեղ կարելի է գերշահույթ ապահովել, կամ այնտեղ, որտեղ կայունություն կա, և օրենքները գնալով կատարելագործվում են։

«Ինչու՞ պիտի միջին չափով շահույթով ներդրում արվի երկրում, որտեղ ընդհանրապես անհագստություն կա, որտեղ բազմությունը կարող է ներխուժել օֆիս և ասել՝ ձեր ազատությունը սահմանափակում ենք, կամ մտնել խանութ ու ասել՝ գիտեք, դուք այսօր չպիտի առևտուր անեք», - շեշտել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---