Ամերիկայի Հայկական համագումարը եւ Կանդայի հայերի կոնգրեսը պայմանագիր են ստորագրել համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Կանադայի հայերի կոնգրեսը (ԿՀԿ) եւ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) պայմանագիր են ստորագրել համագործակցության մասին, որը նախատեսում է երկկողմ հարաբերությունների ու կապերի զարգացում եւ ամրապնդում` հայկական հարցի եւ Կանադայի ու ԱՄՆ-ի հայերի շահերը առաջ տանելու նպատակով:



«Ամերիկայի հայկական համագումարի առաքելությունը նման է մերին»,-հայտարարել է Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Հալեպյանը` գոհունակություն հայտնելով ԱՀՀ-ի հետ համագործակցության առիթով:



«Ես տպավորված էի նրանով, ինչին հասել է ԿՀԿ-ն վերջին 5 տարիների ընթացքում, ինչպես նաեւ Կոնգրեսի խորաթափանցությամբ եւ նրա ղեկավարների աշխատանքի ոճով: Մենք բոլորս կշահենք այդ համագործակցությունից, եւ ես անհամբեր սպասում եմ մեր հետագա աշխատանքին Կանադայի մեր հայ բարեկամների հետ բազում ոլորտներում»,-հայտարարել է ԱՀՀ-ի նախագահ Հրայր Հովնանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---