Վանես Մարտիրոսյանը կմրցի բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ19 ապրիլի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով, Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի հետ, որը ներկայացնում է ԱՄՆ-ն։ Այս մասին գրում է Boxingnewsonline պարբերականը։ 31–ամյա ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 40 մարտ է անցկացրել. դրանց շարքում կա 36 հաղթանակ, երեք պարտություն, իսկ մարտերից մեկը ոչ ոքի է ավարտվել, գրում է Sputnik Արմենիան։ Գոլովկինի 37 հաղթանակից 33-ը նոկաուտով է։ Պարբերականի տեղեկության համաձայն` մարտը տեղի կունենա StubHub Center–ում` Կարսոնում։ WBC-ն ու WBA-ը որոշել են մարտը որպես տիտղոսային անցկացնել, սակայն IBF սպառնում է զրկել մարզիկին չեմպիոնի կոչումից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստ է հաղթանակել բարդ մարտում ու Instagram-ում մարտի աֆիշներն էր հրապարակել` մեկնաբանելով այն։ «Պատրաստվվում եմ ցնցել ամբողջ աշխարհը»,-գրել է Մարտիրոսյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |