19 ապրիլի 2018 - 14:05 AMT
BBC. Բազմահազարանոց բողոքները Հայաստանում չեն մարում

Երևանում չեն դադարում բազմահազարանոց բողոքները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որն ապրիլի 17-ին ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից ընտրվել է վարչապետ:

Ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, բազմաժամյա երթի ընթացքում կանգնում են պետհաստատությունների մոտ, իսկ երբեմն նստում երթևեկելի մասում՝ փորձելով փակել ավտոմոբիլային շարժումը, գրում է BBC-ին:

«Մենք հուսով ենք, որ Սարգսյանը կհեռանա: Սակայն, կարծում եմ, դա տեղի չի ունենա, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն»,-հայտարարել է ցուցարարներից Հայկ Մուրադյանը: Հայկն ուսանող է: Նա, ինչպես շատերը Երևանում, վերջին օրերին դասախոսությունների փոխարեն հանրահավաքների է գնում:

«Գլխավոր պահանջը Սարգսյանի հրաժարականն է: Ես հավատում եմ, որ ժողովուրդը հաղթել է»,-ասել է ցուցարար Գրիգոր Ափրիյանը: Հիմնական դժգոհությունն իշխանություններից և անձամբ Սերժ Սարգսյանից կապված է կոռուպցիայի, ծանր սոցիալական վիճակի և մարդու իրավունքների խախտման հետ: Ոմանք, հեգնելով, համեմատում են Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հիշեցնելով, որ նա նույնպես վարչապետ եղավ երկրորդ նախագահական ժամկետից հետո:

Ըստ Ափրիյանի, բողոքները Հայաստանում զուտ ներքին խնդիրների հետ են կապված, ոչ թե արտաքին քաղաքականության: Ակցիայի կազմակերպիչները ևս պնդում են, որ բողոքները «ոչ ռուսամետ են, ոչ արևմտամետ»:

«Այս գործընթացներն ինքնաբուխ էին, ոչ ոք չէր սպասում, որ դա այսպիսի ձևեր կընդունի՝ ոչ կազմակերպիչները, ոչ ժողովուրդը: Ընդհանուր դժգոհություն կա Սերժ Սարգսյանից: Բոլորը գիտեին, որ ինչ-որ բան լինելու է, բայց երբ՝ չգիտեին: Քանի որ բողոքի կազմակերպիչներն էլ պատրաստ չէին դրան, իշխանությունները ևս տարակուսանքի մեջ է: Սակայն, այժմ, կարծում եմ, սկսվել է կոնկրետ պահանջների ձևավորման փուլը»:

Ըստ Դանիելյանի, բողոքի ակցիաները կարող են և կոնկրետ արդյունք չտալ առաջիկայում, սակայն դժգոհություն Սարգսյանից կա նաև արդեն իշխող կուսակցության շարքերում: «Սակայն, այլընտրանք ևս չկա, և նրանք հասկանում են, որ եթե դա շարունակվի, իսկ տնտեսական խնդիրները մնան, դա նաև իրենց վրա կանդրադառնա: Եվ արդեն գուցե բողոքեն ոչ միայն Սարգսյանի, այլ հենց իրենց բոլորի դեմ»,-պարզաբանում է նա:

Երևանում արդեն 7-րդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում, արգելափակում կառավարական շենքերը, քայլերթով անցնում փողոցներով: