31 մարտի 2008 - 14:23 AMT
ԱՄՆ-ում կարծում են, որ արդեն ժամանակն է, որ Երեւանն ու Բաքուն համաձայնեցնեն ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները
Վաշինգտոնը համարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ժամանակն է առաջ գնալ «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման հարցում»,-հավելել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնարար սկզբունքներ» փաստաթուղթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական եւ հայկական կողմերին են փոխանցել 2007 թվականի ավարտին: