Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը

PanARMENIAN.Net - Ռուսական ապահովագրական «Ռոսգոսստրախ» ընկերության նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը և այդ ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը ձերբակալվել է: Մինչ ընկերության սեփականատերի փոփոխությունը նա «ՌԳՍ Ակտիվի»-ի հետ գործարքների հետ կապված գործով էր անցնում:

Խաչատուրովին ձերբակալել են ապրիլի 18-ին: Նրան մեղադրում են 1 մլրդ ռուբլի վատնելու մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը, գրում է ՌԲԿ-ն:

«Ռոսգոսստրախը» հիմնական սեփականատեր Դանիլ Խաչատուրովից անցել է «ՖԿ Օտկռիտիե» բանկին 2017-ին:

«Ռոսգոսստրախի» վնասները 2017-ին կազմեցին 55,6 մլրդ ռուբլի: «ՖԿ Օտկռիտիե» բանկի ներկայիս ղեկավար Միխայիլ Զադոռնովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ «Ռոսգոսստրախում» «վերից վար թալան էր տիրում»: Նրա կարծիքով, ընկերությունը ձախողվել է, քանի որ մենեջմենթը բացարձակ ոչինչ չի արել վերջին 10 տարում: Դանիլ Խաչատուրովն ասում էր, որ ապահովագրական ընկերությունը խնդիրներ ուներ ՕՍԱԳՕ-ի շուկայի պետկառավարման գործում սխալների պատճառով, ոչ թե վատ մենեջմենթի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---