Նիգերիայում գողացել են արարողակարգային գավազանը, առանց որի հնարավոր չէ որոշումներ կայացնել (վիդեո) 19 ապրիլի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Նիգերիայում մի քանի մարդ ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և հենց նիստի ժամանակ գողացել արարողակարգային գավազանը: Խորհրդարանի պահպանությունն իրականացնող ուժերը չեն կարողացել կանգնեցնել նրանց, ամեն ինչ տեղի է ունեցել տառացիորեն 2 րոպեում, հայտնում է Africa News-ը: Միջադեպից հետո զինված տղամարդիկ փախուստի են դիմել և հեռացել ամենագնացով: Ըստ ԶԼՄ-ների, հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է, որ, ըստ երկրի օրենքների, առանց այդ արարողակարգային գավազանի անհնար է որոշումներ կայացնել խորհրդարանում: Խորհրդարանի նիստը շարունակվել է միայն այն ժամանակ, երբ դահլիճ են բերել պահուստային խորհրդանիշը՝ բուլավան: Լրագրողները ենթադրում են, որ գավազանը կարող էր գողանալ սենատոր Օվի Օմո-Ագեգեն, որին վերջերս հեռացրել են պարտականությունները կատարելուց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |